Сегодня 23.04.2024

Добро пожаловать!
Езид , Езиды , Эздики Эзди , Yesidi Esidi yezidi Lalish - это сайт, где вы можете скачать торрент игры, найти полезные фильмы для вашего компьютера, скачивать программы,добовлять свой сайт в наш топ сайтов, а главное вы сможете скачать всё с хорошей скоростью.
Главная » 2013 » Февраль » 15 » Ինչպես են եզդիները նշում սիրո տոնը
19:18
Ինչպես են եզդիները նշում սիրո տոնը

Ինչպես են եզդիները նշում սիրո տոնը


Փետրվարի 14,15-ին եզդի ժողովուրդը նշում է իրենց սիրո բարեխոսի՝ Խդր Նաբի Խդր Աիլազի տոնը: Ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ, նրանք ևս տոնին տվել են խորհրդանշական իմաստ՝ հուսալով, որ հենց այդ օրը  չամուսնացած եզդի երիտասարդները կիմանան, թե ով է լինելու իրենց ընտրյալը: Արևապաշտ երիտասարդները փետրվարի 14-ի  երեկոյան ուտում են աղի բլիթն ու սպասում երազում տեսած աղջկա կամ տղայի պատկերին: «Ինչպես ինձ փոխանցել է տատիկս,  հնում մարդիկ նաև դրսում՝ մի քարի վրա հաց էին դնում և սպասում ,որ ինչ որ թռչուն գա և վերցնի այն և, որ ուղությամբ որ տանի, ուրեմն այդտեղից էլ կլինի ընտանիքի ապագա հարսը կամ փեսան: Այս ավանդույթը հիմա շատ տեղերում չի գործում: Հիմա եզդիական համայնք կա աշխարհի շա տ երկրներում, ուստի եզդի ժողովրդի դրկիցները այլազգիներ են: Ըստ մեր ավանդույթի, եզդին չի կարող իր կյանքը կապել այլազգիների հետ, ուստի երիտասրադները հասկանում են, որ ծիտիկը իրենց չի կարող օգնել այս հարցում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ազգությամբ եզդի Բորիս Թամոյանը: Վերջինիս խոսքով, տոնը եզդի ժողովուրդը նշում է մեծ ոգևորությամբ: Այդ տոնը համարվում է սիրո և ամուսնության տոն: «Բացի աղի բլիթի խորհրդից, մենք մի գեղեցիկ ավանդույթ էլ ունենք: Փետրվարի 14-ին երեկոյան յուրաքանչյուր ընտանիք իր ընտանիքի պահապան հրեշտակի համար նախատեսված սենյակում ալյուրով լի սինի է դնում: Եթե առավոտյան, այդ սինու վրա ձիու պայտի հետքեր են երևում, ուրեմն սուրբ Խդր Նաբին անցել է այդ տան վրայով, և տարին ընտանիքի համար բարեհաջող է լինելու»
Категория: ÊzdÎ Armenie | Просмотров: 1673 | Добавил: ezdi | Рейтинг: 1.2/4
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: