Сегодня 23.04.2024

Добро пожаловать!
Езид , Езиды , Эздики Эзди , Yesidi Esidi yezidi Lalish - это сайт, где вы можете скачать торрент игры, найти полезные фильмы для вашего компьютера, скачивать программы,добовлять свой сайт в наш топ сайтов, а главное вы сможете скачать всё с хорошей скоростью.
Главная » Статьи » Езиды,Sharfadin, Ezdiki

В категории материалов: 1
Показано материалов: 1-1

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
ИСТОРИЯ ЕЗИДСКОГО НАРОДА-ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

У сайта ИСТОРИЯ ЕЗИДСКОГО НАРОДА-ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ нет баннера

ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
/համառոտ/

  Եզդիները աշխարհի հնագույն ժողովուրդներից են: Նրանց նախահայրենիքը, ըստ հավաստի աղբյուրների, Հնդկաստանն է, ավելի ստույգ` Բըմբա /Բոմբեյ/ քաղաքը: Եզդի ժողովուրդն ունի արիական ծագում և, լինելով արևապաշտ` աշխարհի ամենահին ազգերից է՝ Մալաքե Թաուսի ժողովուրդը, որի կրոնը Շարֆադինն է: Եզդիները առանձին էթնիկական միավոր են և կապ չունեն որևէ այլ ազգի հետ, իսկ մեր լեզուն պատկանում է հնդ-եվրոպական ընտանիքի իրանական լեզվախմբին /էզդիկի/: Եզդիների աստվածը գերբնական ուժով օժտված Խուդեն է, որը համարվում է տիեզերքի արարիչը: Ըստ եզդիների ազգային օրենքների` եզդին ծնվում է եզդի. և ոչ մի այլազգի ներկայացուցիչ չի կարող եզդի լինել: 
  Այն թյուր կարծիքը, թե իբր եզդիները եղել են զրադաշտականներ` սխալ է: Զրադաշտը եղել է կրոնական քարոզիչ /ազգությամբ պարսիկ, ապրել է մ.թ.ա. 635 թվին և կապ չունի եզդիների հետ/: 
  Եզդիներին յազատների հետ կապելը նույնպես սխալ է: Յազատը հին իրանական աստված է, որը ծնվել է մ.թ.ա. 3000 տարի առաջ: Սխալ է նաև Եզդ քաղաքը եզդիների հետ հարաբերելը, քանի որ եզդիները երբևէ չեն ապրել այդ քաղաքում: Հիշենք, որ «ըզդայի» նշանակում է «ես տվեցի», որը ոչ մի կապ չունի եզդի անվան հետ: 
  Ոմանք եզդիներին նույնացնում են քրդերի հետ: Դա նույնպես ճիշտ չէ: «Քուրդ» իրանական որոշ լեզուներում նշանակում է «հովիվ»: Քրդերը ձևավորվել են 10-12-րդ դարում, հետևաբար նրանք կապ չունեն եզդիների հետ: Այդ բոլոր կարծիքներից և ոչ մեկը չի կարող լինել Կարմիր Սուլթան Եզիդ և ոչ էլ որևէ առնչություն ունի վերջինիս հետ: Այդ վարկածները զուրկ են պատմական հիմքից: 
  Մարդկության պատմության հեռավոր ժամանակներում, ժողովուրդների տեղաշարժերի ընթացքում եզդիները Հնդկաստանից տեղափոխվեցին Բիրմա, Կանդահար /Աֆղանստան/ քաղաքները, ապա՝ Իրան, որտեղ և դարձան արևապաշտ: Հետագայում եզդիներն Իրանից տեղափոխվել են Թուրքիայի Խարզա /Խազալի/, Ավախ, Ընթավ, Շարկ ու Շամ, ինչպես նաև տարբեր այլ երկրների քաղաքներ, ինչպիսիք են՝ Շանգալ, Կամշլու, Բասրա, Քուֆ, Բաղդադ: 7-րդ դարից եզդիներն իրենց համարեցին եզդի: Հիշենք, որ Եզիդը Մավիայի որդին է` Կարմիր Սուլթան Եզիդ անունով: Սակայն պետք է նշել նաև, որ եզդիները վաղընջական ժամանակներից կոչվել են Մալաքե Թաուսի ժողովուրդ, հետագայում՝ ադավիներ /ալավիներ/, ապա սունիներ: 683թ. հոկտեմբերի 10-ին սպանվում է Շիա Ալիի` Ալիե Շերի որդի Հուսեյնը, այնուհետև ֆիզիկապես անհետանում է Կարմիր Սուլթան Եզիդը /նրա ճակատագիրը մինչև օրս անհայտ է/: Հիշենք, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանությունից հետո մահմեդականները, որպես սգո նշան, կապույտ շոր են հագնում: Իսկ եզդիների համար մինչ այսօր էլ կապույտ շոր հագնելը մեղք է համարվում: Հիշենք նաև, որ Քերբալայի դաշտում Հուսեյնի սպանության ժամանակ, երբ Սուլթան Եզիդը ներկվեց կարմիր արյամբ, սկսվեց կոչվել Կարմիր Սուլթան Եզիդ: Հետաքրքիր փաստ է նաև այն, որ եզդիների դրոշը մինչև Քերբալան եղել է սպիտակ /բե լաքաբիե/: Քերբալայի կռվից հետո, ի նշան թափված կարմիր արյան, եզդիների դրոշը դարձավ կարմիր և սպիտակ և այդպես էլ պահպանվում է մինչև այսօր: 
  11-րդ դարում, Շիխադու ժամանակ, եզդիները Շամից տեղափոխվում են Լալըշ, Շանգալ /Սինջար/: Շեխ Ադու մահից հետո, 11-րդ դարում, եզդիների մի ստվար մասը կրոնական շարժառիթներով Իրաքի հյուսիսային մասից տեղափոխվում է Արևմտյան Հայաստան՝ Կարսի, Մուշի, Վանի, Էրզրումի շրջակա գյուղերը, Դիարբեքիրում` Օրթալայի, Կարակույի, Իգդիրի, Սինակի, Դիգոռի մոտակա գյուղերը և այլ բնակավայրեր: 
  Չնայած մենք չունենք պետականություն և ցրված ենք աշխարհի տարբեր երկրներում, մենք պահպանել ենք մեր ազգային ուրույն դիմագիծը, քանի որ ապրել ենք կուռ համայնքներով և հարազատ ենք մնացել մեր դավանանքին: Գուցե պետականություն չունենալն է պատճառը, որ տարբեր երկրներում մեզ տարբեր անվանումներ են տվել. Թուրքիայում եզդիների մի մասին անվանում են թուրք-եզդիներ, Իրաքում` արաբ-եզդիներ, նաև՝ քուրդ-եզդիներ: Սակայն այն երևույթը, որ մեզ համարել են մահմեդականներ, չի խոչնդոտել, որ այս երկրներում իրագործվի եղեռն եզդիների նկատմամբ: Ինչպես ասում են «Տերովին տերն է տարել, անտերին` գայլը», մեզ հոշոտել և հոշոտում են գայլերի նման: 
  Պետք է նշել, որ մենք ունեցել ենք դժվարին տարիներ, երբ այս պետությունները, հատկապես Օսմանյան Թուրքիան, դարերի ընթացքում 72 անգամ ֆարման /եղեռն/ է իրագործել եզդի ժողովրդի նկատմամբ: Միայն 1915-1918 թթ. սպանվել են ավելի քան 500 000 եզդիներ: Եվ այս երևույթը դեռ շարունակվում է, քանի որ 2007 թ. օգոստոսի 14-ին Իրաքի հյուսիսային մասի Եզդիստան, /Շանգալ կամ Սինջար/ կոչվող տարածքում երկու գյուղ` հազարից ավելի բնակչությամբ հիմնովին ավերվեցին և հրի մատնվեցին մահմեդական ծայրահեղ կրոնամոլների կողմից: Սակայն եզդի ժողովուրդը ծնկի չեկավ և մնաց կայուն՝ հերոսաբար դիմադրելով ամեն ոտնձգության: Միակ ելքը գոյատևելու և աշխարհի երեսից չջնջվելու համար` սա է: 
  Վերջին տարիների նոր տվյալների համաձայն աշխարհում եզդիների թիվն անցնում է 2 միլիոնից: Եզդիների ամենախոշոր համայնքը գտնվում է Իրաքում, ուր ապրում է մեկ միլիոնից ավելի եզդի: Իրաքից բացի եզդիները ապրում են Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում /300 000/, Իրանում /100 000/, ուր նրանք կոչվում են Մալաքե Թաուսի ժողովուրդ, Թուրքիայում /10 000/, Սիրիայում /20 000/, Ռուսաստանում մոտ 350 000, Վրաստանում 50 000 և այլուր: 
  Հայաստանում եզդիների թիվը հասնում է 60 000-ի: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ կա 23 դպրոց եզդիերեն լեզվի և գրականության ուսուցմամբ /1-9 դդ./, տպագրվել և տպագրվում են եզդիերեն դասագրքեր և գեղարվեստական գրքեր, «Էզդիխանա» լրագիրը, օրական կեսժամյա եզդիերեն ռադիոհաղորդում: Այստեղ է գտնվում Աշխարհի եզդիների ազգային միությունը, ինչպես նաև Հայաստանի եզդիների միությունը, որոնց նախագահն է Ազգային կրկնակի հերոս, եզդիների ազգային պատմության և աստվածաբանության դոկտոր-պրոֆեսոր Ազիզ Թամոյանը: 
  Այնուամենայնիվ, եզդիների հայրենիքը համարվում է Իրաքը: Մեր հիմնական սրբավայրը գտնվում է Իրաքի հյուսիսում՝ Լալըշի խոր ձորում, որը եզդիների հոգևոր առաջնորդի` Միրի /միրեշեխա/, նստավայրն է:




Категория: Езиды,Sharfadin, Ezdiki
Всего пришло 8874
Всего ушло


Оставить отзыв
Подробнее об этом сайт