Добро пожаловать!
Езид , Езиды , Эздики Эзди , Yesidi Esidi yezidi Lalish - это сайт, где вы можете скачать торрент игры, найти полезные фильмы для вашего компьютера, скачивать программы,добовлять свой сайт в наш топ сайтов, а главное вы сможете скачать всё с хорошей скоростью.
Главная » 2009»Июнь»20 » RUS Езид Армение Роман Амоян, греко-римская борьба-ARM Հայաստանաբնակ ազգությամբ Եզդի Ռոման Ամոյան, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ
23:58
RUS Езид Армение Роман Амоян, греко-римская борьба-ARM Հայաստանաբնակ ազգությամբ Եզդի Ռոման Ամոյան, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ
RUS Езид Армение Роман Амоян, греко-римская борьба
Спортивное будущее 25-летнего ереванца Романа Амояна было предопределено с раннего детства. Его старший брат Азат Амоян занимался борьбой и был объектом подражания для Романа.
В 2001 году в 18 лет Роман стал победителем юношеского кубка мира по греко-римской борьбе, в 2002-м - победителем юношеского чемпионата Европы, в 2003, 2005 и 2008 годах был признан вице-чемпионом, а в 2006 году стал чемпионом Европы в весе 55 кг, одолев в финальном рандеву болгарского спортсмена Венелина Венкова.
Это был первый серьезный успех Амояна. «Я уже дважды становился призером чемпионатов Европы, довольно успешно выступал на чемпионатах мира, но чтобы выиграть, мне все время чего-то не хватало, - сказал Роман Амоян. - Каждый раз, когда я проигрывал в ответственных поединках, тренеры говорили, что мне мешает излишняя горячность. В решающих моментах я просто терял голову. Чемпионат Европы в Москве для меня - первый официальный турнир, который я провел как настоящий мастер. Я счастлив, что наконец-то стал чемпионом!».
Возможность участвовать в предстоящих в августе Олимпийских играх в Пекине Роман Амоян получил на международном турнире по греко-римской борьбе в Италии.
«Четыре года назад олимпиада ускользнула из моих рук, и победа в Пекине будет моей самой высокой наградой, пусть Господь поможет нам выступить без травм и выиграть», - говорит Роман.
«Наша сборная занимает серьезное место в мире и имеет высокий рейтинг. На любом турнире Армения может сделать серьезную заявку, с нами считаются», - гордится Амоян.
Именно это помогает Роману, несмотря на многочисленные предложения, продолжать выступать в Армении и представлять армянский флаг на международный аренах.
«Я буду бороться, не покладая сил. Есть спортсмены, для которых участие в олимпиаде уже большое достижение, но только не для меня, мне нужна победа», - говорит Роман.
Амоян знает, что по окончании спортивной карьеры откроет собственный клуб и будет тренировать молодых борцов.
ARM Հայաստանաբնակ ազգությամբ Եզդի Ռոման Ամոյան, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ
25-ամյա երևանցի Ռոման Ամոյանի սպորտային ապագան կանխորոշված է եղել դեռ վաղ մանկուց: Նրա ավագ եղբայր Ազատ Ամոյանը զբաղվել է ըմբշամարտով և Ռոմանի համար օրինակ է ծառայել:
2001-ին 18-ամյա Ռոմանը դարձել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի պատանեկան գավաթի գավաթակիր, 2002-ին` Եվրոպայի պատանեկան առաջնության հաղթող, իսկ 2006-ին` Եվրոպայի չեմպիոն 55 կգ քաշային կարգում` եզրափակիչ հանդիպման ընթացքում պարտության մատնելով բուլղարացի մարզիկ Վենելին Վենկովին:
Դա Ամոյանի առաջին լուրջ հաղթանակն էր: «Ես արդեն երկու անգամ դարձել եմ Եվրոպայի առաջնության մրցանակակիր, բավականին հաջող ելույթ եմ ունեցել աշխարհի առաջնություններում, բայց հաղթելու համար ինձ անընդհատ որևէ բան պակասել է,- ասում է Ռոման Ամոյանը: - Ամեն անգամ, երբ ես պարտվում էի պատասխանատու մենամարտերում, մարզիչներն ասում էին, որ ինձ խանգարում է ավելորդ տաքարյունությունը: Որոշիչ պահերին ես ուղղակի կորցնում էի գլուխս: Եվրոպայի առաջնությունը Մոսկվայում ինձ համար առաջին պաշտոնական մրցույթն էր, որը ես անցկացրի որպես իսկական վարպետ: Ես երջանիկ եմ, որ վերջապես չեմպիոն եմ դարձել»:
Օգոստոսին Պեկինում կայանալիք Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը Ռոման Ամոյանը ստացել է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Իտալիայում կայացած միջազգային մրցույթում:
«Չորս տարի առաջ ես ձեռքիցս բաց թողեցի Օլիմպիադան, և հաղթանակը Պեկինում կլինի իմ ամենաբարձր պարգևը. թող Աստված օգնի մեզ ելույթ ունենալ առանց վնասվածքների և հաղթել»,- ասում է Ռոմանը:
«Մեր հավաքականը լուրջ տեղ է զբաղեցնում աշխարհում և բարձր վարկանիշ ունի: Յուրաքանչյուր մրցույթում Հայաստանը կարող է լուրջ հայտ ներկայացնել. նրա հետ հաշվի են նստում»,- հպարտանում է Ամոյանը:
Հենց դա է օգնում Ռոմանին, անտեսելով բոլոր առաջարկները, շարունակել ելույթ ունենալ Հայաստանում և ներկայացնել հայկական դրոշը միջազգային հարթակներում:
«Ես կպայքարեմ առանց ձեռքերս ծալելու: Մարզիկներ կան, որոնց համար մասնակցությունն Օլիմպիադային արդեն իսկ մեծ նվաճում է, բայց միայն ոչ ինձ համար. ինձ հաղթանակ է անհրաժեշտ»,- ասում է Ռոմանը:
Ամոյանը գիտի, որ սպորտային կարիերան ավարտելուն պես բացելու է սեփական ակումբն ու մարզելու է երիտասարդ ըմբիշների: