Сегодня 21.11.2024

Добро пожаловать!
Езид , Езиды , Эздики Эзди , Yesidi Esidi yezidi Lalish - это сайт, где вы можете скачать торрент игры, найти полезные фильмы для вашего компьютера, скачивать программы,добовлять свой сайт в наш топ сайтов, а главное вы сможете скачать всё с хорошей скоростью.
Главная » 2013 » Февраль » 28 » ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԶԴԻՆԵՐԻՆ
15:39
ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԶԴԻՆԵՐԻՆ

  ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԵԶԴԻՆԵՐԻՆ




Ինչպես մենք արդեն տեղեկացրել էինք` ամիսներ առաջ եզդիական համայնքում բավական մեծ աղմուկ բարձրացավ, երբ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Սադոնց գյուղում կրոնական կազմակերպությունը նախակրթարան էր հիմնել և նպատակ էր հետապնդում դավանափոխ անել եզդիներին: Այս խնդրի մասին առաջինը բարձրաձայնեց «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը, որը խնդրի առնչությամբ դիմեց նաև վարչապետ Տիգրան Սարգսյանին և ԿԳ նախարարությանը: Ինչից հետո նախարար Արմեն Աշոտյանի հանձնարարականով Սադոնց գյուղ այցելեցին նախարարության տեսուչներ: Երեկ ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այդ հարցը իրենց նախարարության տիրությում չի գտնվում, նախարարությունը չի լիցենզավորել և հետևաբար այն չի կարող նախակրթարան կոչվել:

«Կարծում եմ այստեղ կարևոր է, որ եզդիական համայնքը քաղաքացիական հասարակությանը բնորոշ կեցվածք ցուցաբերի, համախմբվի և այդ հարցը սկսի բարձրացնել: Եվ շատ կարևոր է, որ դա լինի հենց այդ համայնքում: Իհարկե կենտրոնական իշխանությունները պետք է ամեն կերպ աջակից լինեն օրենքի պահպանմանը, բայց համայնքը, որպես հասարակության հատված պետք է լծված լինի».-ասաց նախարար Արմեն Աշոտյանը: Եզդիական համայնքը չնայած այն հանգամանքին, որ վերջին շրջանում բավական ակտիվություն է ցուցաբերում` այնուամենայնիվ կրոնական կազմակերպությունների դեմ պայքարում անհրաժեշտ է ավելի մեծ աշխատանք, քան այս պահին իրականացվում է այդ ուղղությամբ: Slaq.am-ն էլ հետամուտ կլինի և այս խնդիրը իր ուշադրության կենտրնում կպահի:


Категория: ÊzdÎ Armenie | Просмотров: 1777 | Добавил: ezdi | Рейтинг: 2.6/5
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: