Եզդիների ազգի Նոր տարին
Աշխարհի եզդիներն այսօր նշում են իրենց ազգային՝ Արևի տոնը (Աիդա Շամսի), իսկ փետրվարին նշվում է Խդըր Նավիե տոնը, որը համընկնում է հայկական սբ. Սարգսի տոնի հետ, այս մասին Ezdi.clan.su–ին հայտնեց եզդիների համաշխարհային խորհրդի նախագահ Ազիզ Թամոյանը:
Եզդիների ազգային Նոր տարին ձմռանը չէ, այլ գարնանը և շարժական է: «Ապրիլի 13-ից հետո առաջին չորեքշաբթին: Այս տարի կլինի ապրիլի 17 –ին»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Եզդիների ազգային Նոր տարին կոչվում է «Մալակե Թաուսի» տոն: Այդ օրը մարդիկ այցելում են գերեզմաններ, դա կոչվում է «Չարշամա սըրե սալե»։ Ըստ եզդիական հավատքի՝ տարեմուտի չորեքշաբթի օրը հանգուցյալները գալիս են դռան առաջ: Դրա համար երեքշաբթի օրը գաթա է թխվում, որի մեջ դրվում է հաջողության ուլունք, և ընտանիքի որ անդամի մոտ այն հայտնաբերվի, նրան կայցելի հաջողությունը:
...
Читать дальше »