Сегодня 21.11.2024

Добро пожаловать!
Езид , Езиды , Эздики Эзди , Yesidi Esidi yezidi Lalish - это сайт, где вы можете скачать торрент игры, найти полезные фильмы для вашего компьютера, скачивать программы,добовлять свой сайт в наш топ сайтов, а главное вы сможете скачать всё с хорошей скоростью.
Главная » Статьи » Езиды,Sharfadin, Ezdiki » Rustam Baqoyan "Shams"Maladyojnaya Partya-Ռուստամ Բաքոյան

В категории материалов: 1
Показано материалов: 1-1

Сортировать по: Дате · Названию · Рейтингу · Комментариям · Просмотрам
ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ Շամս» երիտասարդական խորհուրդը

У сайта ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ  Շամս» երիտասարդական խորհուրդը нет баннера

Ազգային փոքրամասնոթյուններ 
Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Ի՞նչ խնդիրներ ունեն այսօր եզդի երիտասարդները, կփորձենք պարզել ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ հետ զրույցում: Ռուստամը հիմնադրել է «Շամս» երիտասարդական խորհուրդը, որի նպատակն է վեր հանել ու լուծել եզդի երիտասարդներին հուզող հարցերը:
-Ի՞նչ նպատակով է ձևավորվել խորհուրդը:
-«Շամս» երիտասարդական խորհուրդը ստեղծվել է երկու ամիս առաջ: Հայաստանում կա մոտ 40 հազար եզդի, սակայն ունենալով այդքան մեծ համայնք` չունենք երիտասարդական կազմակերպություններ: Եզդի երիտասարդության հիմնախնդիրները բավականին շատ են, որոնք լուծելու համար ստեղծել ենք խորհուրդը: Մեր առաջիկա ծրագրերից է գրել կանոնադրություն և խորհրդի հիման վրա կազմավորել հայ-եզդիական երիտասարդական «Շամս» կազմակերպությունը: Ինչո՞ւ հայ-եզդիական, քանի որ մենք ապրում ենք հայերի մեջ, բայց նրանք ծանոթ չեն մեր մշակույթին, պատմությանը: ԵՊՀ արևելագիտության ամբիոնում ուսումնասիրում են եզդիների կրոնը, պատմությունը, այդ իսկ պատճառով ֆակուլտետի ուսանողներն իրենց պատրաստակամությունն են հայտնել մեզ հետ համագործակցելու ու ընդգրկվելու խորհրդի աշխատանքներում:
-Որո՞նք են խորհրդի հիմնական խնդիրները:
-Հիմնական խնդիրը ֆինանսավորման աղբյուր չունենալն է: Մենք ամեն ինչ անում ենք մեր միջոցներով: Հետագայում, երբ մեր գործունեությունն ավելի լուրջ բնույթ ստանա, կարծում եմ, կգտնվեն եզդի գործարարներ, ովքեր կաջակցեն մեզ: Խորհրդի աշխատանքները դանդաղ են առաջ գնում, քանի որ մեր անդամները հիմնականում ուսանողներ են, ովքեր զբաղված են իրենց դասերով ու շատ ժամանակ չեն հատկացնում խորհրդին: Փորձում ենք հնարավորինս ակտիվ մասնակցել մյուս հասարակական կազմակերպությունների միջոցառումներին, որպեսզի մեր մասին շատ մարդիկ իմանան: Քանի որ եզդիները տարածված են ամբողջ աշխարհով մեկ, ունենք մեծ համայնքներ Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում, նպատակ ունենք խորհրդի միջոցով կապ հաստատել դրսում ապրող եզդի երիտասարդների հետ:
-Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած եզդի երիտասարդն այսօր:
-Մեր ամենամեծ խնդիրը կրթված երիտասարդների պակասն է: Եզդիների մեջ կարծրատիպ կա ձևավորված, որ բարձրագույն կրթություն ստանալը պարտադիր չէ, հատկապես աղջիկների համար: Դարեր շարունակ ապրելով տարբեր ազգերի բռնապետության ներքո` եզդիները դիտմամբ չեն կրթվել, քանի որ այդ դեպքում պետք է սովորեին օտարների մշակույթը: Եթե առաջ կրթությունից հրաժարվելն ինքնապաշտպանության միջոց է եղել, ապա այսօր հակառակ իրավիճակն է: Կիսագրագետ մարդիկ մեզ համար վտանգ են ներկայացնում: Շատ երիտասարդներ անգամ տեղյակ չեն, որ մեր կրոնը քրիստոնեությունը չէ, նրանց մեծամասնությունը չի կարողանում խոսել ու գրել մայրենի լեզվով, ծանոթ չեն մեր պատմությանը: Իսկ եթե չգիտես անցյալիդ մասին, չունես ապագա: Աստիճանաբար մոռացության են մատնվում մեր ազգային սովորույթները: Եթե դրանք պահպանվում են, ապա միայն գյուղերում: Մեր խորհրդի նպատակն է երիտասարդներին ծանոթացնել մեր մշակույթին, պատմությանը: Եթե մենք չլուծենք մեր խնդիրները, մեր փոխարեն ոչ ոք դա չի անի:

-Ինքնադրսևորման ի՞նչ հնարավորություններ ունի եզդի երիտասարդը Հայաստանում:
-Հայաստանը միակ երկիրն է, ուր կան բոլոր նախադրյալները, որ մենք պահպանենք մեր կրոնը, մշակույթը: Նույնիսկ մեր բնօրրան Լալիշում մենք այսքան լավ չենք զգում, ինչպես Հայաստանում: Մենք ունենք մեր ռադիոն, եթեր է հեռարձակվում հեռուստածրագիր ազգային փոքրամասնությունների մասին: Մանկավարժական համալսարանում վերջերս հնարավորություն ընձեռնվեց եզդիներին կրթություն ստանալու, սակայն ցավոք քչերը ցանկություն հայտնեցին սովորելու: Այն համայնքներում, ուր եզդի երեխաները մեծամասնություն են կազմում, դպրոցներում դասավանդվում է եզդիերեն: Մի խոսքով, մնում է մենք կարողանանք օգտվել մեզ ընձեռված հնարավորություններից:
-Ո՞րն է կյանքում քո գլխավոր նպատակը:
-Այս տարի ավարտելու եմ մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժինը, ցանկանում եմ ուսումս շարունակել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում: Ես առաջարկ եմ ունեցել ուսումս շարունակել Ժնևում, բայց հրաժարվել եմ: Ես ուզում եմ ուսումնասիրել մեր լեզուն, պատմությունը, դառնալ պատմաբան ու լեզվաբան: Երազանքս է ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ ժողովրդին:

 



Категория: Rustam Baqoyan "Shams"Maladyojnaya Partya-Ռուստամ Բաքոյան
Всего пришло 1041
Всего ушло


Оставить отзыв
Подробнее об этом сайт