Сегодня 16.05.2024

Добро пожаловать!
Езид , Езиды , Эздики Эзди , Yesidi Esidi yezidi Lalish - это сайт, где вы можете скачать торрент игры, найти полезные фильмы для вашего компьютера, скачивать программы,добовлять свой сайт в наш топ сайтов, а главное вы сможете скачать всё с хорошей скоростью.
Главная » 2009 » Июль » 4 » Հաշտ-համերաշխ ապրում ենք
22:47
Հաշտ-համերաշխ ապրում ենք
«Հաշտ-համերաշխ ապրում ենք»
 

Հարցազրույց 76-ամյա եզդի Ալի պապիկի հետ 



Ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում ապրում է 60.000 եզդի: Թե ինչպես են ապրում, ինչ հարաբերությունների մեջ են հայերի հետ, ինչ սովորույթներ ունեն, փորձեցինք պարզել Սիլիկյան թաղամասի բնակիչ, 76-ամյա Ալի պապիկից: Խոստովանեմ, որ հարցազրույցին փոքր-ինչ վախեցած էի գնացել, ու մինչ դուռը կբացվեր՝ մտովի պատկերացնում էի խոժոռադեմ, խստաբարո ու ջղային մի մարդու: Բայց որքան մեծ եղավ զարմանքս, երբ ինձ դիմավորեց ժպտերես, բարի ու հյուրասեր մի պապիկ: 

- Դե՜հ, ինչ ասեմ բալա ջան: Հեսա արդեն 60 տարի ա ապրում ենք էս գյուղում: 

Հետո բարկանում է թոռների վրա ու պահանջում մեզ համար աթոռներ բերել: 

- Ալի պապիկ, կա՞ն խնդիրներ, որոնք կապված են ազգային փոքրամասնությունների հետ: 

- Մենք առաջ քոչվոր ենք եղել, բայց 1947-ից հաստատվել ենք Սիլիկյան թաղամասում: Փառք Աստծո, որ եկանք՝ ոչ մի պրոբլեմ, ոչ մի բան՝ իրար հետ հաշտ, համերաշխ ու խաղաղ ապրըմ ենք: Որ ուզում ես իմանաս, հայեր ավելի լավն են, քան քրդեր: Հայերի հետ մենք դարձել ենք մի խասյաթ, մի ազգություն: Իսկ քրդեր մեզ չեն սիրըմ, մեր մորթած գառը չեն ուտըմ՝ ասըմ են հարամ ա: Էն տարի Թուրքիայից մի քուրդ եկավ մեր տուն, բայց մեր հացը չկտրեց՝ բա տենց կլնի՞: Քուրդն ուրիշ ա, եզդին՝ ուրիշ, մեր տարբերությունը շատերը չգիտեն:… 

- Ի՞նչ ազգային սովորույթներ ու ադաթներ ունեք, եւ դժվար չէ՞ օտար հողի վրա պահպանել դրանք: 

- Հա, բա ոնց, ադաթն էլ ենք պահըմ, եկեղեցի էլ ենք էթըմ: Ոնց որ հայերը, նենց էլ մենք: Մենք էլ ենք Սուրբ Սարգիսի տոնը նշըմ, ալյուր ենք դնըմ դռան առաջը, փոխինձ ենք սարքըմ: Ունենք նաեւ մեր ազգային տոնը՝ եզդիների տոնը. Էդ օրը մատաղ ենք անըմ: Ազգային սովորույթ ա հարսի գլխին խնձորներով խփելը, որը առաջ հայերի մոտ էլ ա ընդունված եղել: Հըմի մենակ եզդիներն են անըմ: 

- Գիտեմ, որ եզդիների մոտ ընդունված է աղջիկներին շուտ ամուսնացնելը: Կբացատրե՞ք՝ ինչու: 

- Աղջիկներին ամուսնացնըմ են 14 տարեկանից սկսած՝ մինչեւ 16-17 տարեկանը: Առաջ գլխարկ էին դնըմ ու խփըմ, հենց գլխարկը չէր ընկնում, ուրեմն ամուսնանալու վախտն էր: Հըմի էլ եթե 20-ը անցնում ա, ասում են դախացել ա, տանն ա մնացել, բայց դե հազարից մեկն ա մինչեւ էդ վախտ մնում: 

- Իսկ տղաները ինքնակա՞մ են բանակ գնում: 

- Հա, մերոնք լրիվն էլ ինքնակամ ծառայըմ են: Ըտենց էլել ա հլը 18 թվի թուրքի ջարդի վախտ, երբ եզդիները հայերի հետ թեւ-թիկունք տված՝ կռվըմ էին: Մեր Ջհանգիր աղա ու Անդրանիկ իրար հետ ախպոր նման էին. Անդրանիկ Ջհանգիր աղայի քավորն էր: Ու ոնց որ Անդրանիկը Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտում կռվեց, նենց էլ մեր Ջհանգիր աղան: Էդ վախտ 300 եզդի կոտորվեց: Արցախի շարժման վախտ էլ եզդիներ կռվեցին, բայց ամբողջ ցավը էն ա, որ հայերին հիշըմ են, եզդիներին՝ չէ: 
Категория: ÊzdÎ Armenie | Просмотров: 1453 | Добавил: ezdi | Рейтинг: 4.8/5
Всего комментариев: 3
3 Gabriella  
0
Kudos! What a neat way of tihnknig about it.

2 Artur  
0
mali av ape alira smile smile smile smile

1 suro aliyan  
0
apri mer Ali paps..

Имя *:
Email *:
Код *: